20.04.2025
Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են տարածաշրջանի անվտանգության խնդիրները
prev Նախորդ նորություն

Կրթական գործընթացը Վրաստանի խոշոր քաղաքներում կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Կրթական գործընթացի մեկնարկը Վրաստանի խոշոր քաղաքներում հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, հայտնում է «Sputnik»-ը:


Նա նշել է, որ սահմանափակումները վերաբերում են այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Թբիլիսին, Քութաիսին, Ռուսթավին, Գորին, Զուգդիդին և Փոթին:  


«Այս քաղաքներում կրթական գործընթացը բուհերում, ինչպես նաև դպրոցներում կմեկնարկի հոկտեմբերի 1-ին: Սա մեզ անհրաժեշտ է առկա ռիսկերը գնահատելու համար: Մեզ և համաճարակաբաններին հարկավոր է 2 շաբաթ ժամանակ, որից հետո մենք լրացուցիչ որոշումներ կկայացնենք երեխաների հետ կապված»,- նշել է Վրաստանի վարչապետը: 


 

Ջալալ Հարությունյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար