23.11.2024
Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանություններն ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ են արել

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ: 


Դեսպանատունը նաև հորդորել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին, զգուշություն ցուցաբերել հանրային տարածքներում և խուսափել բազմամարդ ցույցերից: Իսկ իր աշխատակիցներին  և նրանց ընտանիքի անդամներին էլ դեսպանությունը հրահանգել է Ապշերոնի թերակղզուց դուրս չճամփորդել։


Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ հորդորն ուղղելով Հայաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին. Մասնվորապես, նրանք պետք է խուսափեն հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Կոչ է արվում չճամփորդել դեպի Արցախ, հետևել լուրերին։