24.11.2024
Առանց 14-օրյա ինքնամեկուսացման. Վրաստանի հայ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք բացվել է
prev Նախորդ նորություն

Թուրքիան կտրամադրի 1,5 միլիոն լիրա Մառնեուլի օդանավակայանի արդիականացման համար

Թուրքիան Վրաստանում գտնվող Մառնեուլի (ռազմական) օդանավակայանի արդիականացման համար կտրամադրի 1,5 միլիոն թուրքական լիրաի համապատասխան ֆինանսական աջակցություն (մոտ. 200 հազ ԱՄՆ դոլար): Այս գումարը ծախսվելու է ռազմական տեխնիկայի արդիականացման վրա:


Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության միջև նյութատեխնիկական ապահովման ոլորտում իրականացված երկու արձանագրությունները այսօր վավերացվել է (Վրաստանի խորհրդարանի) Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստում: Կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին շնորհակալություն հայտնեց Թուրքիային ֆինանսական աջակցության համար և նշեց, որ Խորհրդարանն ամեն տարի վավերացնում է նման պայմանագրեր:


Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ռազմական ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի վերջին: