Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, Արցախում նոր դեպք չի գրանցվել
Հայաստանում օգոստոսի 25-ին, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, 426 առողջացում և 4 մահ: Բացասական թեստերի քանակը 1188 է: Դրական է կատարված թեստերի 8,5 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 42936
Առողջացածներ - 36475
Փաստացի բուժվողներ - 5343
Ընդհանուր թեստեր - 196873
Մահվան ելքեր - 858
Մահվան ելքեր այլ պատճառով – 260
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է», - ասված է ԱՆ-ի հաղորդագրությունում:
Իրավիճակն Արցախում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
«Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 38 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 186 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9314 փորձանմուշի հետազոտություն», - հայտնում են Ացախի ԱՆ-ից: