7.09.2025
Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն աննախադեպ մակարդակի է. նախարար
prev Նախորդ նորություն

Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ

Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի քաղաք: Այդ մասին հայտնում է ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:


Նշվում է, որ Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել: «Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ:


Միևնույն ժամանակ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել», - ասված է հաղորդագրությունում:


Նշվում է նաև, որ Լիբանանի հայ համայնքին վերաբերող հարցերը Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապի միջոցով քննարկել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:


«Արցախի նախագահն անդրադարձել է Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է գործադրվող համահայկական ջանքերի համատեղումը:


Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը, բայց եթե ընտանիքներ կան, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել, գերադասելի է, որպեսզի հայրենիք վերադառնան: Այդ համատեքստում նախագահը խոսել է ԱՀ կառավարության ձեռնարկումներից:


Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ իր շոշափելի մասնակցությամբ Արցախը ցույց տվեց, որ լիովին կիսում է համահայկական խնդիրների ծանրությունը, և հույս հայտնեց, որ Հայաստան ժամանող լիբանանահայերի մի մասը կնախընտրի բնակվել հենց Արցախում», - ասված է հաղորդագրության մեջ:

Արցախում նախաձեռնել են քննարկում համավարակի պայմաններում կրթության իրավունքի վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը