31.07.2025
Օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր
prev Նախորդ նորություն

ԱՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Աշոտ Բեկորի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 24-ին Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հերոսի անունը հավերժացնող պուրակում տեղադրված հուշարձանի պատվանդանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:


Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ՝ առաջին վաշտը մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում ազատագրվել են հակառակորդի օկուպացիայի տակ գտնվող տասնյակ հայկական բնակավայրեր: Նա զոհվել է 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման ժամանակ:

Սերգեյ Շոյգուն աշխատանքային այց կկատարի Բաքու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան