26.11.2024
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել (վիդեո)
prev Նախորդ նորություն

Այդ զորավարժությունների քաղաքական մասշտաբը գերազանցում էր ռազմական բաղադրիչին. փորձագետ

Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, դրանք, չնայած մասշտաբային առումով մեծ թվով բնակավայրեր են ընդգրկել, սակայն իրենց բնույթով և բովանդակությամբ, էական նորություններ չեն պարունակել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


«Հրապարակված տեսանյութերում, Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել։


Անձամբ իմ համար զարմանալի էր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին կադրերի բացակայությունը, որի մասին զորավարժություններից առաջ շատ էր խոսվում։


Առհասարակ ցուցադրված կադրերը այդքան էլ տպավորիչ չէին, իսկ ներկայացված զինտեխնիկան հիմնականում փոքր խմբաքանակներով էր։


Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբը անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին»,- գրել է Աբրահամյանը։