29.06.2025
Յանկաուսկաս. «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը դուրս է գալիս «Հարավային գազային միջանցքի» շրջանակներից
13.01.2020
Յանկաուսկաս. «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը դուրս է գալիս «Հարավային գազային միջանցքի» շրջանակներից

Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը դուրս է գալիս «Հարավային գազային միջանցքի» շրջանակներից, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասը: Նա նշել է, որ Ադրբեջանն ու Եվրամիությունը իրականացնում են նաև այլ ոչ այնքան մասշտաբային, սակայն շատ կարևոր նախագծեր: Անդրադառնալով «Հարավային գազային միջանցք» նախագծին՝ Յանկաուսկասը հայտարարել է, որ այն ֆիզիկապես Ադրբեջանը միացնում է Եվրամիության հետ: «Դա շատ նշանակալից նախագիծ է, որը մեծ օգուտ կբերի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Եվրամիությանը: Ադրբեջանի համար այն նշանակում է եվրոպացի գնորդներից կանխատեսելի և կայուն եկամուտ, իսկ Եվրամիության համար՝ էներգակիրների մատակարարման նոր աղբյուր, այսինքն մեծ մրցունակություն և մատչելի գներ», - ասել է ԵՄ ներկայացուցիչը: