Տավուշի գյուղերում հրետակոծությունից վնասվել է 30 տուն, երկուսը՝ զրոյից կկառուցվի. մարզպետ
Իջեւանի միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ նախորդ օրերին վնասված տների քանակը մոտավորապես 20 է։
Նրա խոսքով, այս գիշեր եղել է լրացուցիչ 10 տան վնաս։ «Ինչու եմ ասում մոտավորապես, որովհետեւ կան նաեւ փոքր վնասներով տներ։ Ընդհանուր առմամբ այս պահին խոսում ենք 30 առանձնատան մասին։ Նախնական ուսումնասիրությամբ՝ մենք ունենք 2 տուն, որոնք երեւի թե ոչ թե կվերականգնվեն, այլ զրոյից կկառուցվեն»,- ասաց Չոբանյանը։
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ այսօր գիշերը դրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական հարձակումն են գործել՝ ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։
Պաշտպանության նախարարության տվյալներով, հարձակման հետևանքով ադրբեջնական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հայկական կողմը, համաձայն ՊՆ-ի, զոհեր և վիրավորներ չունի: