Հուլիսի 14-ին Հայաստանի ՀՕՊ ուժերի միջոցով խոցված ադրբեջանական Hermes 900 մոդելի անօդաչու թռչող սարքն իրսայելական արտադրության է: Այն շատ թանկարժեք, բարձր տեխնոլոգիական ԱԹՍ է: Այդ մասին հուլիսի 15-ին Իջևանում տեղի ունեցած ասուլսին հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, այն ուղղակի ԱԹՍ չէ, այլ հարվածային ԱԹՍ-ների թռչող ուղեղային կենտրոն է:
Հովհաննիսյանը հաստատեց՝ այն խոցվել է հայկական ՀՕՊ ուժերի կողմից: «Աշխատել է «ՕՍԱ ԱԿՄ» զենիթհրթիռային համակարգը, որն արդիականացվում է Հայաստանում: Այս համակարգն այս պահին մեր տրամադրության տակ ադրեջանական դրոնների լավագույն խոցման համակարգն են», - ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս օրերին հակառակորդի բանակային կորպուսն իր տրամադարության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները գործի է դրել:
«Դրանք են բոլոր տրամաչափի հրաձիգային զենքերը, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչև 122 մմ տրամաչափի: Նաև հարվածային դրոններ», - ասաց նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմն կորցրել է շուրջ 10 ԱԹՍ և զրահատեխնիկա:
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հայկական բանակն այս պահին իր առջև դրած խնդիրներն արդյունավետ կատարում է բարձր մակարդակով: «Պահեստազորի աջակցությանը դիմելու կարի չի զգացվում», - ասաց նա:
Ավելի վաղ ՌազմԻնֆոն հայտնել էր, որ Hermes-900-ը շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:
Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն:
Արբանյակային լուսանկարում ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն է՝ Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա: