24.11.2024
Մնացականյանը Լիբանանի ԱԳ նախարարին ներկայացրել է անվտանգությանն առնչվող ՀՀ մոտեցումները
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։


ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:


Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:


Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:


Բարձրունի, Անգեղակոթ բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 12 անգամ:


ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով