23.11.2024
ԵՏՀ-ի և ԵԱԶԲ-ի նախագահները քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վերականգնման հարցը
prev Նախորդ նորություն

Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․


"Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։


Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։


Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն"։