23.11.2024
Արցախի ԱՆ-ն ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործողների համար
prev Նախորդ նորություն

Վրաստանը ԱՄՆ-ից կտարհանի հայ և վրացի աշակերտների

Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ կապահովեն վրացի և հայ աշակերտների տարհանումը Միացյալ Նահանգներից: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:


Նա նշել է, որ այս խնդրի շուրջ աշխատել են 10 օր, արդյունքում, Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ որոշման համաձայն, վրացի 79 աշակերտ, որոնք այսօր գտնվում են ԱՄՆ-ում են, դուրս կբերվեն երկրից:


«Հայկական կողմի խնդրանքով, ՀՀ քաղաքացի 35 աշակերտ նույնպես հատուկ չվերթով կտարհանվեն ԱՄՆ-ից», -տեղեկացրել է նա:


Ամերիկյան կողմը կապահովի ԱՄՆ-ից չվերթ դեպի Դոհա, որտեղից վրացական կողմը կկազմակերպի թռիչքը դեպի Թբիլիսի: