23.11.2024
Վրաստանը ԱՄՆ-ից կտարհանի հայ և վրացի աշակերտների
prev Նախորդ նորություն

Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորվել է ևս 9 մարդ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի՝ Քարվաճառի քաղաքացու, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ: Մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար:


Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:


Ըստ նախարարության, Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է: Թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացիներից: Հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:


«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ: