23.04.2025
Վրաստանի բոլոր պետական կառույցներն անցնում են աշխատանքային արտակարգ ռեժիմի
prev Նախորդ նորություն

Վրաստանի ԱԳՆ. Շարունակվում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման աշխատանքները

«Վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման գործընթացը դեռ շարունակվում է»: Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


«Սահմանագծման գործընթացը շարունակվում է: Պետական սահմանի սահմանագծումը երկար գործընթաց է: Այն իրականացվում է երկկողմ հիմունքներով՝ սահմանի ողջ երկայնքով և պահանջում է կողմերի փոխադարձ համաձայնությունը: Հարևան երկրների հետ սահմանների սահմանագծման հարցի շուրջ բանակցելիս վրացական կողմը միշտ ղեկավարվում է ազգային շահերով և կողմերի փոխադարձ համաձայնությունը ստանալու անհրաժեշտությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:


 

Իրանի ԱԳՆ. Թրամփը պետք է վերանայի ԱՄՆ-ի պահվածքը տարածաշրջանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան