21.04.2025
Իրանը Սիրիայի համար 9.000 գրոհային է հավաքագրել
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Էրդողանը շանտաժի է ենթարկում Արևմուտքին՝ՌԴ-ի հետ մերձեցմամբ

Սիրիայում թուրք զինվորականների մահվան պատասխանատվությունը գցել են ՌԴ-ի վրա: Այդպիսի մեղադրանքով է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմփեոն:


Արևելագետ Անդրեյ Չուպրիգինը հայտարարել է, որ սա արձագանքն է այն քայլերի, որը ձեռնարկել է Էրդողանը Մոսկվայի բանակցություններից հետո: Էրդողանը մեկնել էր Արևմուտք՝իր դաշնակիցների աջակցությունը ստանալու համար:


Ըստ նրա, Էրդողանը մի կողմից ընկերություն է անում Պուտինի հետ, մյուս կողմից՝առկա է Թուրքիայի պատմական կապն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ:


Նրա խոսքով, ԱՄՆ-ի համար ցավոտ է, որ ՌԴ-ն ամրապնդվում է Թուրքիայում:


Արևելագետը նշել է, որ Էրդողանն Արևմուտքի հետ սերտացնելով կապերը փորձում է ամրապնդել իր դիրքերը ՌԴ-ի հետ բանակցություններում Իդլիբի շուրջ: Էրդողանն օգտագործում է ՌԴ-ի հետ հարաբերությունները սերտացնելու հանգամանքն՝Արևմուտքին շանտաժի ենթարկելու համար:


 

ԵԽԽՎ զեկուցող. Ադրբեջանում պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ