20.04.2025
Ռուբեն Վարդանյանը պաշտպանել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:


Կասպրշիկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավիճակը, որ ձևավորվել է COVID-19-ի տարածմամբ, հանգեցրել է տարածաշրջանում բոլոր սահմանների փակմանը, միջազգային և տեղացի անձնակազմերի տեղափոխության սահմանափակմանը, ինչպես նաև անձնական շփումների նվազմանը վարակվելու ռիսկի պատճառով:  


«Հաշվի առնելով այս ամենը և կողմերի հետ խորհրդատվությունների արդյունքում, մոնիթորինգի իրականացումը դադարեցվում է մինչև սահմանափակումների վերացումը... ես շարունակում եմ պահել կապը համապատասխան ռազմական իշխանությունների հետ»,- ասված է Կասպրշիկի հայտարարության մեջ:


 

Իրանը Սիրիայի համար 9.000 գրոհային է հավաքագրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար