24.11.2024
Վրաստանում կորովանիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 511-ի
prev Նախորդ նորություն

Հայաստանը երեք օրով կբացի սահմանը Վրաստանի քաղաքացիների համար

Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը երեք օրով կբացի սահմանը՝ ցամաքային միջանցքը Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին գրում է «Новости-Грузия» կայքը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին:   


Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները, որոնք մինչ այդ Մինսկ են ժամանել Եվրոպայի տարբեր երկրներից, Երևան են ժամանելու «Բելավիա» ավիաընկերության չվերթով: Վրաստանի ԱԳՆ-ն ավտոբուսներով կապահովի ուղևորների փոխադրումը Երևանից Թբիլիսի:  


Համաձայն տեղեկատվության, եթե Վրաստանի քաղաքացիները որոշում կայացնեն վերադառնալ հայրենիք Երևանով, նրանք պետք է նախապես կապ հաստատեն հյուպատոսության հետ, որպեսզի ճշտվի նրանց հստակ քանակը: