19.04.2025
Վրաստանում սահմանափակումները վերացվում են, բայց սահմանը դեռ կմնա փակ
prev Նախորդ նորություն

Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, 16 պացիենտ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության  Stopcov.ge կայքը:


Ընդհանուր առմամբ մայիսի 28-ի դրությամբ հարևան Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 738 մարդ, նրանցից 153-ը բուժում է ստանում, 573-ն առողջացել են ու դուրս գրվել հիվանդանոցից: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:


Արտերկրից Վրաստան բուժման համար տեղափոխվել է երեք քաղաքացի:  


Բացի այս, կարանտինի ռեժիմում գտնվում է 3 076 մարդ, 250-ը՝ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ:  

Հայաստանն ու Արցախն անցնում են երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար