Երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով երդման հանդիսավոր խոսքը ժողովրդին կուղղի պատմական Շուշիից: Այս մասին Հարությունյանն այսօր գրել է ֆեյսբուքի իր էջում և ուղերձ հղել: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին:
Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին եւ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայրենիքում եւ Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն.
Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:
Փառք հայ ժողովրդին:
Կեցցեն նրա հերոսական զավակները»: