24.11.2024
Բիոլաբորատորիաների մասին ՌԴ-ի հետ հուշագրի ստորագրման գործընացը դանդաղել է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հողի խնդիրը Վրաստանի ադրբեջանցիներին բողոքի ցույցի է դուր բերել

Վրաստանի Մարնելուիի շրջանի ադրբեջանցի բնակիչները հերթական բողոքի ցույցի են դուրս եկել: Բողոքում են հատկապես Ղաչաղան գյուղի ադրբեջանցի բնակիչները:


Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, գյուղացիները բողոքում են մասնավոր անձանց արոտավայրերի վաճառքի դեմ: Նրանք նշում են, որ թույլ չեն տա օգտագործել այդ տարածքները:


Նշվում է, որ բողոքի ակցիայի անցկացման վայր իրավապահներ են ժամանել: Գյուղացիները միևնույն է մտադիր են շարունակել ակցիան, մինչեւ իրենց պահանջները կբավարարվեն:


Նշվում է նաև, որ Վրաստանում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայամանավորված Մառնեուլին խիստ կարանտինային գոտի է հայտարարվել եւ փակվել է մարտի 22-ից: