5.06.2025
ՌԴ-ն թույլատրել է բժշկական դիմակների արտահանումը միայն ԵԱՏՄ անդամ պետություններ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ երկրները կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ պլանի նախագիծ են մշակել

Եվրասիական տնտեսական միության երկրները «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ պլանի նախագիծ են մշակել:


Ինչպես հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը, փաստաթուղթը ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մեթոդաբանական մոտեցումների մշակում, վարակիչ հիվանդությունների օպերատիվ մոնիտորինգի ընդհանուր համակարգի ստեղծում, կադրերի պատրաստման, միջպետական ուսուցման եւ տարածաշրջանում առավել ակտուալ ինֆեկցիոն հիվանդությունների համար պատվաստանյութերի եւ ախտորոշիչ թեստ համակարգերի մշակման միասնական համակարգի ստեղծում է նախատեսում: 


Ակնկալվում է, որ այն կընդունվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ:


«Համապարփակ ծրագրի իրականացումը թույլ կտա բարելավել նոր կորոնավիրուսի հետ կապված համավարակային իրավիճակը ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաև կամրապնդի պետությունների ներուժը վարակիչ սպառնալիքների կանխարգելման ևդրանց արձագանքման ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:


 

Մայիսի 11-ից Թբիլիսիի և մի շարք այլ քաղաքաների ելումուտը կթույլատրվի
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով