19.04.2025
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մեկ մահվան և 16 նոր վարակի դեպք
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն թույլատրել է բժշկական դիմակների արտահանումը միայն ԵԱՏՄ անդամ պետություններ

Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են անձնական պաշտպանության միջոցների, այդ թվում` բժշկական դիմակների արտահանումը միայն ԵԱՏՄ անդամ պետություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:


Ինչպես հայտնում են ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության մամլո ծառայությունից, ԵԱՏՄ տարածքում անձնական պաշտպանիչ միջոցների մատակարարումների խոչընդոտի վերացման նպատակով ՌԴ կառավարությունը որոշել է չեղարկել նախկինում սահմանված արգելքը: Սակայն համամիութենական արգլեքը պահպանվում է:


Այն սահմանվել էր անձնական պաշտպանիչ միջոցների գների «սպեկուլյատիվ աճի» ռիսկերի կանխման համար: Անձնական պաշտպանիչ միջոցների շարքին են դասվում նաև վիրահատական ձեռնոցները, բամբակը, վիրակապը, շնչառական սարքերը:

ԵԱՏՄ երկրները կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ պլանի նախագիծ են մշակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար