20.04.2025
Ե՞րբ են Ադրբեջանում վերականգնվելու խորհրդային մարշալներին նվիրված հուշարձանները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին լիովին կազատվի հարկերից

Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին լիովին կազատվի հարկերից: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:


Ինչպես Գախարիան նշել է ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է մինչև տարեվերջ:


«Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է 9 ամսով՝ մինչև տարեվերջ: Մենք չենք կարող խոստանալ որևէ մեկի եկամտի գանձման ամբողջական չեղարկում, բայց հնարավոր է խոսել հետաձգման և հետագա, աստիճանաբար վճարման սխեմաների մասին», - ասել է Գախարիան:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են արդեն հուլիսի 1-ից թույլատրել զբոսաշրջիկների մուտքը երկիր: Գեորգի Գախարիայի խոսքով` մինչ այդ պլանավորում են բացել ցամաքային սահմանները և վերսկսել ավիաչվերթները:

Շարունակում ենք անփույթ և անպատասխանատու պահվածք դրսեւորել. Արայիկ Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար