Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել
Հուլիսի 9-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 968 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 3 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 844 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ, հայտնում է Ալիք մեդիան:
Հայտնվում է, որ նոր դեպքերը բերված են արտերկրից: Դրանք հիմնականում բեռնատարների վարորդներ են, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 4425 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 222 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: