23.11.2024
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվել․ Իրանի դեսպան
prev Նախորդ նորություն

Արցախում 2021-ի հունվարի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա բոլորի համար. նախագահ

Սեպտեմբերի 1-ից Արցախյան, Հայրենական մեծ պատերազմների մասնակից և թոշակառու սպաների համար բժշկությունը կդառնա անվճար, իսկ հունվարի 1-ից արդեն անվճար կդառնա մեր մնացած հայրենակիցների համար: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է անվճար, որակյալ և թափանցիկ առողջապահական համակարգ ստեղծելու մասին: Նախագահը նշել է, որ այսօրվանից պետք է Արցախյան, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների սրտանոթային վիրահատությունների և ընդհանուր բուժման ֆինանսավորումն իրականացվի պետական բյուջեի միջոցներով, Արցախում, թե Հայաստանում:


«Հայաստանում, այսինքն, միայն ուղեգրման դեպքերում: Այսինքն՝ ովքեր պետք է վիրահատվեն Հայստանի Հանրապետության բժշկական համակարգում, 100-տոկոսով ֆինանսավորելու է Կառավարությունը:»,- նշել է Արայիկ Հարությունյանը:


Նա նաեւ տեղեկացրել է, որ եթերից րոպեներ առաջ հանդիպում է ունեցել թոշակառու սպաների հետ, որոնց համար ծրագիրը ևս կգործի: «Սեպտեմբերի 1-ից Արցախյան, Հայրենական մեծ պատերազմների մասնակից և թոշակառու սպաների համար բժշկությունը կդառնա անվճար, իսկ հունվարի 1-ից արդեն անվճար կդառնա մեր մնացած հայրենակիցների համար»,- մանրամասնել է ԱՀ նախագահը:


Արայիկ Հարությունյանը նաեւ նշել է, որ սեպտեմբերից շոշափելի կբարձրանա բուժաշխատողնրի աշխատավարձը: