23.11.2024
Եթե հարցն ունի ռազմական լուծում, Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այն. Մանե Գևորգյան
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվել․ Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանում Իրանի դեսպանի հակասական հայտարարությունները։


Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Զոհուրին՝ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը չի փոխվել, գրում է «Արմենպրես»-ը:


Հաղորդավարի հարցին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը երբեմն այնպիսի հայտարարություններ է անում, որոնք տարբերվում են Իրանի պաշտոնական դիրքորոշումից, ո՞րն է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, դեսպան Զոհուրին մասնավորապես պատասխանել է:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միշտ հայտնել ենք, մեր դիրքորոշման մեջ չի եղել որևիցե փոփոխություն։ Եթե կան մարդիկ, որ այլ կարծիքներ են հայտնում՝ դրանք պաշտոնական տեսակետներ չեն, և հավասարակշռված դիրքորոշումը, որը որդեգրել է Իրանը, անփոփոխ է մնացել: Եվ ցանկացած փոփոխություն Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի միջոցով կներկայացվեր, որը չի արվել», - ասել է նա:


VERELQ-ը հայտնել էր, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավիդ Ջահանգիրզադեն հանդիպել էր Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ: 


Դրանից առաջ մի խումբ ուսանողներ նախօրեին Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց այրել են Իսրայելի դրոշը և կոչ արել Հայաստանի իշխանություններին վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը։ Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու»: