Վրաստանը համաձայնեցրել է ՀՀ-ից իր տարածքով ռուսաստանցիների վերադարձի հարցը
Վրացական կողմը համաձայնեցրել է իր տարածքով ՀՀ-ից ՌԴ վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների հերթական խմբի ավտոբուսներով տրանզիտը:
Հայաստանում ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ ներկայումս քննարկվում են այս վերադարձի մանրամասները.
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, դեսպանատան հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստ է իր վրա վերցնել զբոսաշրջային դասի (օդորակիչներով և զուգարաններով) հարմարավետ ավտոբուսների վճարման ծախսերը, ինչը էականորեն կթեթևացնի երթևեկությունը սահմանակից պետության տարածքով, քանի որ անհրաժեշտ չէ կատարել տեխնիկական կանգառներ:
Ցուցակները կձևավորվեն նախկինում տրամադրված տվյալների հիման վրա, մեկնողների հետ կկապվեն դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։ Կապահովվի տրանսպորտային միջոցների սանիտարական անհրաժեշտ մշակում»,- ասված է հայտարարության մեջ: