23.11.2024
Արցախի ժողովուրդը երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ տեսել է 90-ականներին. նախարար
prev Նախորդ նորություն

Եթե բանակցությունները չլինեն առարկայական՝ մենք դրանց չենք մասնակցի. Ալիև

Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման մասով: Այս մասին մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Turan-ը:


«Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մենք թոյլ չենք տա ստեղծել երկրորդ հայկական հանրապետություն ադրբեջանական հողում», - ասել է նա:


Ալիևը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. «Մինսկի խումբը չի արձագանքում ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախը Հայաստան է: Այս հայտարարությունը խաթարում է բանակցությունները և դարձնում դրանք անիմաստ», - շեշտել է Ադրբեջանի նախագահը:


Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ն ադեկվատ պատասխան չի տվել նաև Երևանի փորձերին փոխել  ձևաչափը՝ պահանջելով, որպեսզի Բաքուն բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:


«Այսօր փաստացի բանակցություններ չկան, և որևէ օգուտ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսներից նույնպես չկա: Դա ԵԱՀԿ ՄԽ գործունեության իմիտացիա է միայն: Եթե բանակցությունները չլինեն առարկայական, ապա մենք դրանց չենք մասնակցի», - հավելել է Իլհամ Ալիևը: