FLYONE Armenia ավիաընկերությունը Վրաստան թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Այս մասին հայտնում է հարևան պետության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։ Ավիաընկերությունը դիմել էր շաբաթական երեք Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ չվերթներ իրականացնելու համար, հունվարի 31-ից մարտի 26-ը ժամկետում։ Թույլտվությունն արդեն ստացվել է, մոտ ժամանակներս ավիաընկերությունը կհայտարարի առաջին չվերթի օրը։