ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց համաժողովը, նվիրված իրավիճակին Ղազախստանում, կանցկացվի այսօր՝ հունվարի 10-ին։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց համաժողովը նախատեսված է երկուշաբթի օրը»։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ այն տեղի կունենա այդ օրը՝ հավելելով, որ ՌԴ նախագահը նախատեսում է մասնակցել դրան։ Նշվում է նաև, որ հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, Ղրղզստանի անունից՝ երկրի վարչապետը, համաժողովը կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։