8.06.2025
Ռուսաստանը ակտիվորեն կաջակցի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:


ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ։


Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:


Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։


Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։


 

ՄԱԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու ջանքերը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին