Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների անձնական հանդիպման նախապատրաստումը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ «Իսկապես, նախագահների անձնական հանդիպման նախապատրաստություն կա», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հանդիպման եւ դրա ձեւաչափի մասին հարցին: