20.04.2025
Լարսը դարձյալ փակ է բեռնատարների համար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ՌԴ-ն հաստատել են կենսաանվտանգության խնդիրների մասով մոտեցումների ընդհանրությունը

Մարտի 17-ին Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով ռուս-հայկական խորհրդակցություններ են կայացել կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ փոխըմբռնման երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ։


Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Կատարվել է ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքների գնահատականների փոխանակում։ Քննարկվել է կենսաանվտանգության մասին երկկողմ հուշագրի իրականացման առաջընթացը՝ ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ոլորտները։ Քննարկվել են սույն հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։


Միջոցառումը հաստատեց կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման և կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։


 

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի նվազում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար