Վաշինգտոնը ողջունում է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Փրայսը։ «Մենք վճռականորեն աջակցում ենք ուղղակի շփումներին տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում», - ընդգծել է Փրայսը: