26.11.2024
Ուկրաինայի Ազգային բանկը մի շարք երկրների կոչ է արել հրաժարվել «Միր» քարտերից
prev Նախորդ նորություն

Լարսը փակ է. ռուսական կողմից մոտ 250 բեռնատար է կուտակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են։


Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի է այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն։


Թորոսգյուխ-Աշոցք, Շիրակի Արթիկ-Ալագյազ, Սյունիքի Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզերի Արագածի և Ապարանի հատվածներում տեղ-տեղ դիտվում է ձնախառն անձրեւ:


Արագածոտնի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզերի Կապան-Գորիս ավտոճանապարհին բուք է։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմից մոտ 250 բեռնատար է կուտակվել։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: