26.11.2024
Լարսը փակ է. ռուսական կողմից մոտ 250 բեռնատար է կուտակվել
prev Նախորդ նորություն

Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սադրանքները կտրուկ ակտիվացել են. Բեգլարյան

Վերջին օրերին, օգտվելով առիթից, Ուկրաինայի շուրջ աշխարհի և հատկապես Ռուսաստանի չափազանց ծանրաբեռնված իրավիճակի պատճառով կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված սադրանքներն ու սպառնալիքները։


Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Արտակ Բեգլարյանը։


«Տևական ժամանակ է, ինչ կրակոցներով և այլ միջոցներով խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներին առաջնագծին հարակից դաշտերում։


Մի քանի օր է, ինչ խոշոր տրամաչափի զենքերից կրակում են նաև մեր բնակավայրերի ուղղությամբ, իսկ երեկ Խրամորթ գյուղում վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 50-ամյա Սուրեն Բագրյանը։ 


Մարտի 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է դեպի Արցախ տանող միակ գազատարը, և նրանք մինչ օրս թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին և մեր ներկայացուցիչներին մոտենալ խողովակին և վերականգնել գազամատակարարումը։


Ռուս խաղաղապահների օգնությամբ մենք շարունակում ենք բանակցությունները խնդիրների խաղաղ կարգավորման շուրջ։ Միաժամանակ մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում մեր բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է նա։