26.11.2024
Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սադրանքները կտրուկ ակտիվացել են. Բեգլարյան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն է վերացրել է COVID-19-ով պայմանավորված դեպի Հայաստան թռիչքների սահմանափակումները

Ռուսաստանը փոխադարձ հիմունքներով վերացնում է COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան ոչ կանոնավոր և կանոնավոր չվերթների համար։


Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությանը։


«2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան, որոնք նախկինում մտցվել էին որպես COVID-19-ի տարածումը կանխարգելող միջոց, վերացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նախկինում ամբողջությամբ հանվել էին նաև դեպի Բելառուս, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս (բացառությամբ Կահիրե), Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա և Կուբա թռիչքների սահմանափակումները։


Թռիչքները դեպի այդ երկրներ այժմ սահմանափակված են միայն օդային փոխադրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի և երկրների ավիացիոն իշխանությունների միջև առանձին համաձայնագրերի դրույթներով։


Կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ կատարելիս ավիաընկերությունները պետք է համապատասխանեն ՌԴ գլխավոր պետական ​​սանիտարական բժշկի՝ «COVID-19-ի տարածումը կանխելու համար մեկուսացման ապահովման մասին» որոշման դրույթներին, ավելացրել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։