Պուտինը համաձայնել է Ուկրաինա կամավորներ ներգրավելու առաջարկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինա կամավորներ ներգրավելու գաղափարին, հայտնում է РИА Новости-ն։
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, պետք է նրանց ընդառաջել և օգնել տեղափոխվել պատերազմական գոտի», - ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար. «Նրանք դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այս շաբաթ ասել է, որ երկիրը ստացել է 20 հազար դիմում օտարերկրացիներից, ովքեր ցանկանում են մասնակցել Կիևի կողմից հակամարտությանը։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօրվա հանդիպմանը նշել է, որ Դոնեցի և Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունները ստացել են ավելի քան 16000 նմանատիպ հարցումներ, որոնց մեծ մասը Մերձավոր Արևելքի երկրներից է։