Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունից:
«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ», - ասված է հաղորդագրության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի շփման գծում ադրբեջանական զինուժը պարբերաբար դիմում է սադրանքների: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակելով ականանետերից:
Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Քաղաքական և փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ գազատարի վնասումը կարող է լինել Ադրբեջանի գործողությունների հետևանք: