Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպում անցկացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Մալազիայի իր պաշտոնակից Սայֆուդդին Աբդուլայի հետ բանակցություններից հետո։ Ընդ որում Չավուշօղլուն չի հստակեցրել առաջիկա հանդիպման մանրամասները։ VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։