24.11.2024
Արցախի նախագահի մոտ քննարկվել են ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրները
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրագործումը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։


Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման հարցը, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։


Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։