Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ զորքերը երկրից դուրս կբերվեն 10 օրվա ընթացքում, գրում է Tengrinews.kz-ը։ «ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի հիմնական առաքելությունն ավարտված է, դրա դուրսբերումը կսկսվի երկու օրից՝ ՀԱՊԿ զորքերը դուրս կբերվեն 10 օրվա ընթացքում»,- ասել է Տոկաևը Մաժիլիսի նիստի ժամանակ։