Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումը և նպաստելու Հարավային Կովկասում հաշտեցմանը։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ։ «Մենք նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու ընդհանուր անվտանգության խնդիրները, խթանելու տարածաշրջանային հաշտեցումը և բացահայտելու տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ»,- ասվում է ուղերձում, հայտնում է EADaily-ն։ Բայդենը նաև նշում է, որ իր վարչակազմը «կշարունակի աջակցել ժողովրդավարությանը, խաղաղությանը և առաջընթացին Հարավային Կովկասում»։