23.11.2024
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
prev Նախորդ նորություն

Բաքուն հայտնել է Երևանին փոխանցած խաղաղության պայմանագրի նախագծի մանրամասները

Հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որը «ներառում է Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները»։ Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է Interfax-ը։


«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումներից: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիության սկզբունքները: Ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից տարածքային ամբողջականության դեմ»,- ասել է Հաջիեւը։


Հաջիևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան դիվանագիտական ​​մակարդակով նույնպես սկսում է կապ հաստատել Հայաստանի հետ։ «Մենք աջակցում ենք այս գործընթացին, բայց միևնույն ժամանակ աջակցում ենք այս գործընթացի երկու ուղղությունների՝ հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների սինխրոն և զուգահեռ զարգացման գործընթացին»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։