Արցախը շարունակում է մնալ առանց գազի: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «Բանակցությունները շարունակվում են, այս պահին առաջընթաց չկա, Արցախը շարունակում է մնալ առանց գազի»,- ասաց նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը վնասվել է Հայաստանից Արցախ գազատարը։ Հայկական կողմը դեռ չի կարողացել մուտք գործել վնասված գազատարի տարածք, որը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։