29.09.2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական զինուժի կողմից Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության համար

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հարգումը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։


«Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ամենաբարձր մակարդակով ապահովել գործող եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։


Դիվանագիտական ​​գերատեսչությունը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում արձանագրված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտման փաստերը հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։ 


Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի համար»։


Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերը խախտել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները։


«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի. Լեռնային Ղարաբաղի տարածքը և ստեղծել դիտորդական կետ»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ տեղեկագրում:


Մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Փարուխ գյուղը։


Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է առնվազն 5 զինծառայող։


Ստեփանակերտի տեղեկություններով՝ հակառակորդի կողմից Բայրաքթարի կիրառման արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 3 պայմանագրային զինծառայող է զոհվել։ Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ ՊԲ 14 զինծառայող ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։

Փառուխ գյուղը գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում. Արցախ
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին