7.04.2025
Հաջորդ շաբաթ տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը
prev Նախորդ նորություն

Արցախում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, իրավիճակը լարված է․ տեղեկատվական շտաբ

Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

"Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի",- ասված է հաղորդագրության մեջ:


 

Ռուսաստանը կարող է հաստատել Հայաստանի վարորդական իրավունքը աշխատանքի համար
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ