23.11.2024
Թբիլիսիում մինչև ապրիլի 24-ն անցկացվելու են Հայոց ցեղասպանության նվիրված ցուցադրություններ
prev Նախորդ նորություն

ԵՏՀ-ն ընդլայնել է որոշ ապրանքատեսակներ արտադրողների աջակցության փաթեթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել, որով լրացվում է ապրանքների առանձին տեսակների մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումների փաթեթը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների տնտեսական և պարենային կայունության ապահովմանը։


Մասնավորապես, մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը կակաոյի որոշ մթերքների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ պղնձի փայլատ և կարբյուրացնող պղնձի համար։


«Ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արտադրողներին պահպանել կարողությունների օգտագործման առկա մակարդակը, ինչպես նաև ծածկել փոխարժեքի կտրուկ փոփոխության հետ կապված լրացուցիչ ծախսերի մի մասը», - ասաց ԵՏՀ մաքսային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։


Ելնելով հարցի կարևորությունից՝ ԵՏՀ խորհրդի հանձնարարականով որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։


Տեղեկանք


Մարտի 17-ին ընդունված ԵՏՀ Խորհրդի որոշման համաձայն, ներմուծման մաքսատուրքից կազատվի դրանց արտադրության մեջ օգտագործվող պարենային ապրանքների և ապրանքների լայն անվանացանկը: Որոշումը վերաբերում է նաեւ պարենային արտադրանքի արտադրության եւ իրացման համար ապրանքների, դեղագործական, մետաղագործական եւ էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար ապրանքների, թվային տեխնոլոգիաների զարգացման համար օգտագործվող ապրանքների, թեթեւ արդյունաբերության արտադրանքի արտադրության համար ապրանքների, ինչպես նաեւ շինարարական եւ տրանսպորտային ոլորտներում կիրառվող ապրանքների արտադրությանը։


Բացի այդ, մինչեւ 2023 թվականի ապրիլի 30–ը զրոյացվել է 40 կգ-ից ավելի փաթեթավորմամբ ծիրանի, տանձի, դեղձի եւ այլ խյուսի, իսկ մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ը ՝ անիլինի եւ վերեւի հագուստի արտադրության համար նախատեսված մի շարք գործվածքներ: