Արևմուտքն Իդլիբից ահաբեկիչներ է տեղափոխել Ուկրաինա. ՌԴ-ում Սիրիայի դեսպան
Արեւմուտքն ահաբեկիչներին Իդլիբից տեղափոխեց Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ համար զարմանալի չէր, որ նրանք (Արևմուտք) տեղափոխեցին ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) ահաբեկիչներին Իդլիբից, որը վերահսկվում է թուրքական օկուպացիոն ուժերի կողմից, և ԱՄՆ-ի կողմից գրավված էտ-Թանֆ ճամբարից Ուկրաինա ռուսական բանակին դիմակայելու համար, ինչը հաստատվում է անհերքելի ապացույցներով, որ այդ բոլոր կազմակերպությունները տարբեր անվանումներով գործիք են, որն օգտագործվում է Արեւմուտքի կողմից խաղաղ ժողովուրդների դեմ իր մարտերում»,- ասել է դեսպանը տեսաուղերձում` ուղղված Սուրգուտում անցկացվող «Նավթային կապիտալ» 5-րդ միջազգային երիտասարդական գիտագործնական ֆորումի մասնակիցներին:
Նա հավելել է, որ Արեւմուտքը վարձկաններ է ներգրավում ամբողջ աշխարհից։ «Եվ Արևմուտքը նրանց ներքաշում է Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ իր պատերազմի մեջ՝ Ուկրաինան վերածելով եվրոպական մեծ Իդլիբի՝ անկախ այն բացասական հետևանքներից, որ այդ քաղաքականությունը կունենա միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- հավելեց նա։
Դեսպանը նաև նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը վստահ է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։